|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: