կարևոր
3172 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 14:34
Քաղաքական

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տոյվո Կլաարն իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։