կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 12:06
Տարածաշրջան

Պետք է թույլ չտալ, որ այս երկիրը մաֆիան ղեկավարի. թուրք լրագրող

Պետք է թույլ չտալ, որ այս երկիրը մաֆիան ղեկավարի. թուրք լրագրող

Թուրքիայում հայտնի լրագրող, գրող Ահմեդ Ալթանը Bugün TV-ի եթերում անդրադարձել է Koza İpek Holding-ի և İpek մեդիայի շենքերում ոստիկանության կողմից տեղի ունեցած հարձակմանն ու խուզարկությանը՝ խիստ քննադատելով Էրդողանին. տեղեկացնում է Demokrathaber-ը:

Զգուշացնելով հարձակման վերաբերյալ լուռ մնացողներին՝ լրագրողն ասել է. «Այդ գործողությունների նկատմամբ լուռ մնացողները հետագայում իրենք են առերերսվելու նույն խնդրի հետ»:

Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները հասկանալու համար հարկավոր է մաֆիայի մասին ֆիլմեր դիտել:

«Ընդդիմությունը պետք է համախմբված լինի: Պետք է թույլ չտալ, որ այս երկիրը մաֆիան ղեկավարի: Բոլոր նրանք, ովքեր մեդիա հոլդինգների խուզարկության համար ուրախանում են, Էրդողանի գործակալներն են»,-ասել է Ալթանը:

Ալթանի խոսքով՝ Էրդողանը լավ գիտակցում է, որ դարձյալ չի ընտրվելու: «Թուրքիան նրան չի ընտրի: Նա դա լավ հասկացավ, դրա համար էլ համակարգը փոխեց, սակայն՝ ապարդյուն»,-ասել է նա:

Ալթանը հավատացած է, որ 4 տարի է՝ թալանում են երկիրը: «Նրանց իրական գործը թալանելն է»,-ասել է նա՝ հավելելով. «Ես երբևէ չեմ տեսել, որ մի երկիր այսքան թալանվի: Մենք շատ գողեր ենք տեսել, բայց այսպես համակարգված գողացողին դեռ չէինք տեսել»:

Լրագրողը նաև կոչ է արել ուղղել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են երկրում տիրող իրավիճակից: «Վախենալու ոչինչ չկա: Թեկուզ բանտարկի, քանի՞ հոգու է բանտարկելու: Թող գողացողները վախենան, թող երեխաներին սպանողները վախենան: Այս ամենի դեմ պայքարելիս ասեք նաև՝ բավական է»,-հորդորել է լրագրողը: