|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Հռոմի պապն աղոթքներով հիշում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը։ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս - պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։
Հռոմի պապը նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած հանդիպան համար։ «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախչել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Նա անդրադարձել է աշխարհում ընթացող պատերազմներին ու հակամարտություններին՝ դրանք միշտ ողբերգական ու անհեթեթ անվանելով։ «Քանիցս աղաչեցի՝ «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …Եվ ամենից առաջ աղոթենք»,- ասել է Հռոմի պապը։ Նա նշել է, որ կաղոթի Հայաստանի համար։