|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Նկատի ունենք՝ մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այս դեպքում շատ կարևոր է հասկանալ մանրամասները։
«Հուսանք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ավելի ուշ ՀԱՊԿ-ը մեկնաբանել էր Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը։