կարևոր
2005 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 12:08
Քաղաքական

Աշխարհազորի ինստիտուտը չի համադրվում պաշտպանություն իրականացնող ՀԿ-ների հետ․ Արծվիկ Մինասյան

Մենք ունենք աշխարհազորի վերաբերյալ կարգավորումներ, բայց այսօր այդ առումով պրոբլեմ ունենք, թե ինստիտուցիոնալ առումով ինստիտուտը լիարժեքո չի գործում, մյուս կողմից՝ պաշտպանության մասին օրենքի շրջանակներում կամավորականների ներգրավումը, որը սակայն որոշակի իրավական թնջուկի մեջ է դնում։  Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մատնանշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

«Օրենքում կա կարգավորում, համաձայն որի՝ ՀԿ-ները, որոնք զբաղվում են պաշտպանությամբ, պետք է պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ և իրականացնեն ուսումնական, պատրաստվածության և այլ ծրագրեր։ Եվ ունենք աշխարհազորը, որը չի համադրվում մյուս հասարակական հատվածի հետ» ,-ասաց Մինասյանը։ Նա նաև նշեց, որ երկրապահներն էլ ընդգրկված չեն աշխարհազորայինում և անհրաժեշտ է, որ լիարժեք կարգավորում տեղի ունենա և այս ինստիտուտների իրար պետք է ինտեգրվեն։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց, որ հարցը լայնորեն քննարկվի թե՛ պետաիրավական հանձնաժողովում և թե՛ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Նշենք՝ նիստի օրակարգում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փասթեթն է։ 

Մանրամասն՝ տեսանյութում