կարևոր
8284 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-17 12:08
Իրավական

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր Մհեր Բիշարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, նրան մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է կոմիտեի մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ նա հայտնել չի կարողացել։

Կոնտրոնը գործում է  Առողջապահության նախարարության ենթակայության է ներքո Նախարարությունում սակայն նույնպես տեղեկություններ չունեն, թե կոնկրետ ինչում են մեղադրում պրոֆեսոր Բիշարյանին։ Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը միայն հայտնեց. «Երեկ մեզ պարոն Բիշարյանի օգնականի կողմից զեկուցվել է, որ իրավապահների ուղեկցությամբ նա դուրս է եկել շենքից։ Այլ տեղեկատվություն չունենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։