կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 10:35
Հասարակություն

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտներն այցելել են վիրավոր զինծառայողներին

Մուրացանի ռազմական հոսպիտալի առջեւ այսօր հավաքված էին վիրավոր զինծառայողների ծնողները: Զինվորներից մեկի մորից տեղեկացանք, որ որդին ականի պայթյունից կորցրել է ոտքը, եւ, ըստ բժիշկների, նրա վիճակը կայուն լավ է:

Հոսպիտալ մտնել չհաջողվեց: Մինչ մեր նկարահանող խումբը զրուցում էր վիրավոր զինծառայողների ծնողների հետ, նրանց այցելեցին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտները, որոնք իրենց հետ սնունդ եւ սուրճ էին բերել:

Հիվանդանցի մոտ էին նաեւ «Վարդանանք» ՀԿ-ի անդամները: Նրանք էլ զորակցության նման ակցիա էին նախաձեռնել եւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտները միացան նրանց:

«Սնունդ եւ ջուր ենք բերել հիվանդանոցի դիմաց իրենց վիրավոր որդիներին սպասող ծնողներին՝ միչ փոքր թեթեւացնելու համար նրանց առօրյա հոգսը»,- ասաց ՀՄԸՄ-ՀԱՍԿ անդամ Հարություն Դերիկլյանը

Սկաուտները երեկվանից նախաձեռնել են գրենական պիտույքների եւ խաղալիքների հավաք՝ Լեռնային Ղարաբաղի տուժած գյուղերի երեխաների համար:

«Երեկվանից սկսած առաջին անհրաժեշտության իրեր ենք հավաքում, ինչպես նաեւ գրենական պիտույքներ, հագուստ եւ խաղալիքներ սահմանային գյուղերի երեխաների համար»,- ասաց ՀՄԸՄ-ՀԱՍԿ անդամ Արամ Աղաջանյան:

Աղբյուրը` «Երկիր-Մեդիա»