Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 15-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրին պաստառներ, որոնց վրա գրված էր շատերին հուզող հարց` գերազանց առաջադիմությամբ սովորողները շատ են, իսկ զեղչի համար սահմանված տեղերը` քիչ: Վարչապետը խոստացավ, որ խնդիրն անպայման կլուծվի:
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Գրիգորյանը նշեց, որ բուհում, առհասարակ, 2872 գերազանցիկ ունեն:
«Գերազանցիկների գրեթե կեսը` 1426 ուսանող, անվճար են սովորում /պետպատվերով/, իսկ 107 ուսանող էլ ուսման վարձի զեղչ է ստանում բուհի կողմից. սրանք այն ուսանողներն են, ովքեր գերազանց են սովորում և այս կամ այն խմբի մեջ մտնում` սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող անձ, մարտական հերթապահություն իրականացրած, ապրիլյան քառօրյային մասնակցած և այլն: Սակայն, բացի այդ, 1339 ուսանող ունենք, ովքեր գերազանցիկ են, բայց իրենց միավորներով անցել են վճարովի համակարգ»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ, ըստ նախնական հաշվարկի, եթե գերազանցիկ սովորողների ուսման վարձը զեղչվի 15-20 տոկոսով, բուհին 100 մլն դրամ է պետք: Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ տարբերակներ են քննարկվում` ինչ համակարգով և ինչպես պետք է զեղչվեն գերազանցիկ ուսանողների վարձավճարները: «Մենք յուրաքանչյուր գերազանցիկի կրթաթոշակ էինք ուզում տալ, և դրա համար մոտ 20 մլն դրամ էին մտածում տրամադրել, սակայն հիմա քննարկվում են ուսման վարձի զեղչման տարբերակները»,- ասաց նա: