կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-20 12:16
Քաղաքական

Ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանը պետք է ակտիվ չեզոքություն դրսևորի. քաղաքագետ

Ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանը պետք է ակտիվ չեզոքություն դրսևորի. քաղաքագետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ռուս-թուրքական հարաբերություների հետ կապված խնդիրն այնքան բարդ է, որ նախագծումներ, կանխատեսումներ անելն ավելի է դժվարացել: Լավրովի այս խոսքերը լրագրողներին հիշեցրեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` նշելով, որ սա իսկապես խնդիրների հանգույց է, որից շատ պետություններ գլուխ չեն հանում:

«Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը մտել է տարածաշրջան: Խաղաքարտերը բացվել են: Եթե ռուսները այդտեղ չհայտնվեին, կարող էր վերանալ սիրիական պետությունը, բայց հաշիվները խառնված են` Ռուսաստանը հանդես է գալիս Բաշար Ասադի օգտին: Թուրքիան ցանկանում է ցամաքային գործողություններ սկսել: Ինչքան էլ ռմբակոծեն, խնդիրը վերջնական լուծում չի ստանա` մինչև զորք չմտնի: Հենց Սիրիայի հյուսիսային սահմաններում բնակվում են թուրքեր, որոնց միջոցով Թուրքիան ցանկանում է իր ծրագրերն իրագործել: Ուզում է ազատ մուտք ապահովել Սիրիա»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ սա ցամաքային պատերազմի սկիզբ է, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է փոխեն իրենց վարքը:

«Եթե իրադարձությունները դրական հունով զարգանան, Մոսկվան հրապարակ կհանի ռուս-թուրքական պայմանագիրը»,- ասաց Մանասյանը: Քաղաքագետի համոզմամբ` ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում հայկական կողմը պետք է ակտիվ չեզոքություն դրսևորի: