|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «Հայ ուսանողությունն Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։
Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։
Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից և ԱՄՆ-ից ։
Ի դեպ հատուկ գնահատանքի են արժանացել երկու ուսանող, նրանցից՝ Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Արցախի հոգևոր ժառանգության պահպանման հիմնախնդիրը։
Մանրամասն՝ տեսանյութում։