Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում: Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ: Նրանց կեցության հարցերը հոգում է Կարմիր խաչը` շաբաթական 1-2 անգամ սնունդ փոխանցելով, կամ ստանում են ռուս խաղաղապահներից։
Մեզ ասացին, որ ադրբեջանցիներ էլ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեեւ վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդեց, թե Ստեփանակերտում նախագահական ընտրությունների ընտրատեղամասեր են բացել: Հավանաբար, Ալիեւի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, եւ Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, եւ «Արցախն Ադրբեջան է»։
Ավելին` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։