Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական մարմնինն է։ Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն եւ խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածու: Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով վերջերս է ԲԴԽ-ից տեղափոխվել դատական համակարգ։ Կան նաեւ այլ հավակնորդներ, սակայն եթե նույնիսկ նշված երկու թեկնածուներն առաջադրվեն, թեժ մրցակցություն է սպասվում: Դատավորների, այսպես կոչված, անկախական թեւն աջակցում է Բալայանին։
Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։