Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթներ առաջ, երբ փորձեցի կրթության խնդիրների, 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ մանկավարժական, ակադեմիական եւ հանրության բողոքի խոսքը փոխանցել ԿԳՄՍ նախարարին, ի պատասխան՝ շատ նախանձելի վստահությամբ նախարարն արձագանքեց՝ համակերպվեք։ Այս մասին ԱԺ այտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորի խոսքով, դրան հաջորդեց տարբեր տրամաչափի իշխանական գործիչների հայրենասիրությունը, ազգային ինքնությունը եւ մեր անցյալը կասկածի տակ դնող եւ ծաղրող տեքստեր, այդ թվում՝ Հանրայինի եթերից։ «Անգամ փորձ արվեց գիտական քննադատությունը պիտակավորել որպես քաղաքական ռեւանշ»։
Գալստյանը հարց բարձրացրեց, թե կարո՞ղ ենք իմանալ մասնագիտական ինչ փորձ եւ հանձնառություն ունի «Մասնակցային դպրոցի» կազմակերպությունը։
Անդրադառնալով գրական մի քանի ստեղծագործություն՝ Գալստյանը նշեց, որ ազգի հիշողությունն ու արմատը ջնջելով՝ մարդուն դարձնում են մանկուրտ եւ պատմություն խեղաթյուրված դասագիրքը հենց այս մասին է, որը պետք է կասեցնել գիտության ուժով։