|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ռուսաստանի և Չինաստանի միությունը գլխավոր սպառնալիքն է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Դա սառը պատերազմ չէ, շատ ավելի լուրջ է: Նման կարծիքի են Washington Times-ի փորձագետներ Դուգլաս Շոյենը և Մելիք Քայլանը. գրում է ИноТВ-ն:
Հոդվածում նշվում է, որ ռուս-չինական հարաբերությունները տարեցտարի ավելի ջերմ են դառնում: Երբեմնի մրցակիցներ Ռուսաստանը և Չինաստանը այսօր համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով:
Սակայն խոսքը, ինչպես նշում են փորձագետները, միայն համագործակցության մասին չէ: Ռուսաստանը և Չինաստանը նաև աջակցում եմ միմյանց միջազգային հարթակում: Պեկինը չաջակցեց Արևմուտքի՝ Ղրիմի հարցում դիրքորոշմանը, իսկ հետո բացահայտ դեմ արտահայտվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին:
Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, երկու երկրները մեծացնում են իրենց ծախսերը պաշտպանական ոլորտում: «ՌԴ-ն և Չինաստանը այնպիսի զենք են մշակում, որն ունակ է դիմադրելու ԱՄՆ ռազմական տեխնիկայի հիմնական առավելություններին»,- ասվում է հոդվածում: