|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հրամանում նշվում է, որ Ադրբեջանը, «հումանիզմի սկզբունքների հիման վրա, երկկողմ և բազմակողմ հիմունքներով մարդասիրական օգնություն է ցուցաբերում աշխարհի բազմաթիվ երկրների»։
Հրամանի համաձայն՝ Ադրբեջանի պետբյուջեից էներգետիկայի նախարարությանը 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մանաթի գումար է հատկացվել Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և առաքման համար՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու շրջանակներում։