կարևոր
6445 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-13 13:03
Քաղաքական

ՏԵՂԵԿԱՆՔ № 20՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 20՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը գրում է․

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

21122015թ, հատված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից

Խոստում - Մենք վերջերս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության՝ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։

Էս երեքուկես տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները մոտ 25 մլրդ դրամ ավելի գումար են վճարել երթևեկության կանոների խախտման համար։ Էդ 25 մլրդ դրամը, որ կարող էին ծախսել իրենց երեխաներին կոշիկ առնելու, ուսման վարձի, իրենց սոցիալական ծախսերը հոգալու համար, տվել են ո՞ւմ, չգիտենք ում, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որը, օդում կախցած և շարունակաբար թևածող լուրերի համաձայն, էդ եկամուտների հսկայական բաժինը տնօրինում ա Սերժ Սարգսյանի ընտանիքը։

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի այս խոստման մասին միշտ է հիշեցվել։ Ընդ որում, «քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»՝ ամենաշատը հիշատակվող արտահայտությունը հենց վերաբերում է երթևեկության տուգանքներին։

Արագաչափերը ոչ միայն չհանվեցին, այլ բազմացան։ Ուղղակի ծառայությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից անցել է ոստիկանությանը, և քաղաքացիների տուգանքներից նույնանման հավաքագրվում է միլիարդավոր դրամներ։ Առաջիկայում կհրապարակվի տուգանքների վիճակագրությունը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև խոստանում էր, որ Երևանի փողոցներում և խաչմերուկներին առկա տեսախցիկները ոչ թե պետք է կատարեն տուգանելու, այլ՝ երթևեկությունը կարգավորելու ֆունկցիա։ Այնինչ տեսախցիկներով տուգանքը ևս չարգելվեց։

Ընդամենը օրերս՝ 12122023թ, Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղադրվեց հերթական տեսանկարահանող սարքը՝ երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու, այլ կերպ ասած՝ քաղաքացիներին տուգանելու նպատակով։ 

Արագաչափ հանելու խոստում տված կառավարությունը 11012023թ նիստում հայտարարեց, որ եթե վարորդները ցանկանան տուգանքված լինելու մասին ծանուցումը ստանալ էլեկտրոնային եղանակով, ապա 20 տոկոսով պակաս կվճարեն։ 

Արագաչափերի մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին արած իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ։

 

20092018թկառավարության նիստ

Խոստում - Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք։ Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի և ի վերջո դրանք ևս դուրս գան։

24102018թԵլույթ՝ Ազգային ժողովում

Ելույթ - Պարտքի տակ ընկնող շատ մեծ թվով մարդիկ կան։ Կապանում երբ ես փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները և գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետև, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Սա դժվար է ասել ինչ ֆենոմեն է։ Ես դա հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն։

10012023թմամուլի ասուլիս

Հայտարարություն - Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա։

Իրական պատկեր – Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական թվերը վկայում են, որ այս ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ։

Խաղադրույքների վիճակագրությունը վերջին տարիներին հետևյալն է

  • 2017թ․ - 138,5 միլիարդ դրամ
  • 2018թ․ - 333,6 միլիարդ դրամ
  • 2019թ․ - 1,1 տրիլիոն դրամ
  • 2020թ․ - 2 տրիլիոն դրամ
  • 2021թ․ - 3,9 տրիլիոն դրամ
  • 2022թ․ հունվար-նոյեմբերին՝ 5,3 տրլն դրամ
  • 2023 թվականի տվյալները դեռ հրապարակված չեն։

Թվերը չեն ներառում խաղատներում կատարված խաղադրույքները։

Կրկին հիշեցնենք, որ 2018թ․, երբ 333,6 մլրդ դրամ էր խաղադրույքների ընդհանուր գումարը, Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն»։

Խաղադրույքների մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին հայտարարությունները՝ այստեղ։ 

 

25012020թմամուլի ասուլիս

Խոստում - 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ բալային համակարգը պետք է թեթևացնի քաղաքացիների սոցիալական բեռը, այսինքն՝ քաղաքացին տուգանվելու փոխարեն պետք է կորցներ տարեկան իրեն տրվող 9 բալերից։ Այնինչ օրենքը գործում է բոլորովին այլ տրամաբանությամբ՝ քաղաքացին հա՛մ տուգանվում է, հա՛մ կորցնում է բալեր, ինչի արդյունքում սոցիալական բեռը որևէ կերպ չի թեթևանում։

03022022թ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախագիծը քննարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Պատգամավորն առաջարկում էր չեղարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող բալային համակարգը, քանի որ, ըստ նրա, սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը։

Միևնույն է՝ նախագծին դեմ հանդես եկավ Քաղաքացիական պայմանագիրը, և նախագիծը մերժվեց։  

 

19012023թայց՝ ոստիկանություն

Խոստում - Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է:

Իրական պատկեր – Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ վարորդական վկայական քաղաքացիները ստանում են «ինչ-ինչ եղանակով»։ Բերենք բազմաթիվ բացահայված փաստերից ընդամենը մի քանիսը, որոնք տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։

24032023թ ԱԱԾ-ն հայտնեց,  որ Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր։ ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչը շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք էր ստացել:

11.04.2023թ․ԱԱԾ-ն հայտնեց, որ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքով 10 անձ ձերբակալվել է, որից 3-ը ՃՈ տեսուչներ են

21072023թ ԱԱԾ-ն հայտնեց, որ ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 տեսուչ կաշառքով օժանդակել են վարորդական իրավունքի վկայականների տրամադրման հարցում ստանալով յուրաքանչյուր քաղաքացուց 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:

05092023թ դատախազությունը հայտնեց, որ 17 անձ, 70-ից մինչև 300 հազար դրամ կաշառքի միջոցով, վարորդական վկայական է փորձել ստանալ

24.11.23թ Հակակաոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՃՈ տեսուչը շուրջ 30 քաղաքացու կաշառքով վարորդական իրավունքի վկայական է տվել՝ յուրաքանչյուրից վերցնելով 380.000-ից 500.000 դրամ:

02122023թ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել։

Դեպքերը բազմաթիվ են և բնականաբար՝ հայտնի չէ, թե բացահայտվածները կաշառքով վարորդական վկայական ստանալու դեպքերի քանի տոկոսն են կազմում։

 

Շարունակելի

 

Կարդացեք նաև՝

ՏԵՂԵԿԱՆՔ № 1 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 2 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 3 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 4 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 5 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 6 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 7 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 8 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 9 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 10 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 11 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 12 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 13 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 14 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 15 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 16 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 17 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 18 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 19 –ը