|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՌԴ և ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիեւ կատարած այցերի վերաբերյալ։
«Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները դրական են գնահատվել։ Աշխատանքը կշարունակվի։ Զրույցը կենտրոնացած էր ուկրաինական կարգավորման վրա», - նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ հեռախոսազրույցը տևել է ավելի քան մեկ ժամ։
Հիշեցնենք, որ Թրամփի բանագնացները սեպտեմբերի 5-ին այցելեցին Մոսկվա, հաջորդը օրը՝ Կիև։