|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանին ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել։ Այս մասին հայտարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կրեմլում ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում առաջնորդվել են Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացառելու և տեղում առկա իրողությունները ճանաչելու հարցում։
Բայց քննարկումների էությունը, կարող եմ վստահաբար ասել, հիմնված է այն դիրքորոշման վրա, որը նախագահ Թրամփը դեռ Օվալաձև գրասենյակ վերադառնալուց անմիջապես հետո ներկայացրեց ուկրաինական հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նա, առաջին հերթին, ասաց, որ պետք է նույնիսկ մոռանալ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելու փորձերի մասին։ Նա ասաց, որ դա պարզ էր դեռ Պուտինից շատ առաջ։ Հարցը փակված է, և պետք չէ փորձել այն կրկին բարձրացնել»,- նշել է Լավրովը՝ «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։