|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Ոստիկանության փոխանցմամբ, ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։
Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։