կարևոր
4144 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 16:16
Քաղաքական

ՏԵՂԵԿԱՆՔ № 9՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 9՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը գրում է․

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

19.11.2018 Մարտունու 190–ամյակին նվիրված միջոցառումներին ելույթի ժամանակ 

Խոստում – Ամեն անգամ որեւէ մարզ գնալիս մեքենայի պատուհանից նայում եմ ու իսկական ցավ եմ ապրում, որովհետեւ այսօր մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է։ Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության եւ քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ, այո՛, կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուծեն աղբահավաքման խնդիրը եւ հրատապ խնդիրներից է աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, որ աղբը տեղից տեղ չճամփորդի։

Մեզ փորձում էին սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք, հիմա պետք է մաքրենք նաեւ ֆիզիկական աղբը, մտավոր աղբը, հուսահատության աղբը, բարոյական աղբը։ Որեւէ աղբի գոյությունը մենք չենք հանդուրժելու։

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը ինքն իր խոստումը փորձեց անձամբ կատարել՝ 23․03․2019թ․ մասնակցելով շաբաթօրյակի և հավաքելով սիգարետի մնացուկներ։ Փաստենք՝ 5 տարի անց այս խոստումը տապալված է ամբողջությամբ, ՀՀ բոլոր մարզերում և հատկապես՝ Երևանում։ Աղբահանությունը Երևանի տարբեր վարչական շրջաններում պարզապես դադարում է տարվա մեջ մի քանի անգամ։ Ամենուր աղբ է՝ թե՛ շինարարական, թե՛ կենցաղային։ Ոչ մասնավոր հանգստաի գոտիներով, փողոցներով, մայրուղիներով անցնելիս հաճախ է հնարավոր հանդիպել աղբի։ Էլ չնշենք, որ ամիսներով մնում է աղբը, փոսերը, շինարարական հողն ու ավազը։

Yerevan.Today-ի ընթերցողները բավական հաճախ են ուղարկում իրենց համայնքում աղբի պատկերը։ Դեկտեմբերի 17-ին հրապարակել էինք Երևանին կից գտնվող Քասախ համայնքից ուղարկված լուսանկարները։ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչներն ահազանգում էին, որ համայնքն աղբի մեջ կորած է։ Մինչ այս աղբամանները քիչ էին, չէին բավականացնում, միշտ գերբեռնված էին, և աղբահանությունը կատարվում էր շատ վատ։ Իսկ հիմա աղբամաններն ուղղակի անհետացել են։ Մարդիկ ստիպված են աղբը լցնել գետնին։

 

19.11.2018թ․, Մարտունու 190–ամյակին նվիրված միջոցառումներին ելույթի ժամանակ 

Ելույթ -  Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում և հրապարակներում, և մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արցեինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու ժողովրդի օգնությամբ հասանք դրան: Հետևաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են:

Իրական պատկերը – Նիկոլ Փաշինյանը այստեղ ևս, պարզապես ստում է։ Նրա՝ մինչև 2018 թվականին վարչապետ ընտրվելը տվել է հարյուրավոր խոստումներ, մինչդեռ ընդամենը 3-ի մասին նշեց։ Ընդ որում, դրանցից կատարվել է ընդամենը 1-ը՝ հեղափոխությունը։ Արտահերթ ընտրությունների խոստումը ձևի համար կարելի է համարել կատարված, բովանդակության իմաստով՝ ոչ, քանի որ 21042018թ խոստանում էր, որ արտահերթ ընտրություններից առաջ կփոխվի Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը: Այնինչ ոչ մեկն էլ չփոխվեցին։ Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը ևս տապալվել է։ Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների, պետական գնումները տեղի են ունենում իշխանության անդամներին փոխկապակցված կամ նրանց հարազատների ընկերություններից, իշխանության ներկայացուցիչները արագ հարստանում են, հենց կոռուպցիայի դեմ ընտրովի պայքար մղելու ապացույց է։

 

03.12.2018թ․, Ելույթ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում, Արարատ քաղաքում 

Խոստում - Մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու։ Իսկ որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, և որևէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի:

Իրական պատկեր – Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը բազմաթիվ է և ցանկը մշտապես թարմացվում է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացք ունեն և խափփանման միջոցի տակ են՝ կալանք, գրավ, ստորագրություն չբացակայելու մասին, տնային կալանք և այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպ բան՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։ Հայաստանում շատ է քաղահալածյալների թիվը, մարդկիակնց թիվը, որոնց հեռացնում են պետական ապարատում աշխատանքից պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու համար։ Հատկապես բուհերից՝ ԵՊՀ, Բրյուսով, Կառավարման ակադեմիա և այլն, ընդդիմադիր հայտնի մի շարք անձինք կորցրել են աշխատանքը։

 

09.06.2020թ, Ելույթ՝ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս 

Խոստում - Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն։

Իրական պատկեր - Այդ ելույթից երեքուկես ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դրա արդյունքում, ինչպես նաև հետպատերազմյան իրականությունում հազարավոր զինվորականներ ոչ միայն լավ չապրեցին, այլև դադարեցին ապրել։

Բազմաթիվ են դեպքերը, երբ զինվորականները բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատվարձերը, դիրքապահության համար նախատեսված գումարը։ Բազմաթիվ նախկին զինվորականներ, ովքեր բնակվում էին Պաշտպանության նախարարության նախկին շենքում՝ չունենալով այլ ապրելու տեղ, կառավարությունը, ոստիկանության բիրտ ուժի օգնությամբ, նրանց վռնդեց բնակատեղիից։

Զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաև զորամասերում։ Հարյուրավոր տեսանյութեր կան համացանցում, որտեղ պատկերված է զինվորականների կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։  Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու և պայմանները ցուցադրելու համար։

Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաև ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր։ Պարզվեց, որ այդ տնակը Պաշտպանության նախարարությւոնը վարձակալել և օգտագործում է որպես զինվորներին զորանոց, չնայած նրա, որ չի համապատասխանում զորանոցի չափանիշներին։

 

10052021թ, Հանդիպում՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ

Խոստում – 100 տոսով համոզված եմ՝ գիտեք, բայց էլի ուզում եմ կրկնել՝ ձկնապաշարի պաշտպանության համար ինչ-որ պետությունն անում է, մեկ ա՝ էլի ձեզ համար է անում, մեկ ա՝ էլի ձերն է։ Որևէ մեկը ուրիշ տեղից չի գալիս, փառք Աստծո, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը, գա քիթը խոթի էնտեղ, որ ուրիշի հացը փախցնի։

Իրական պատկեր - 20․12․2023թ․ Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է և արգելել ձկի որսը, իրենց կտրել է հացից։ «Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ սովամահ անել»,- ասում էին նրանք։ Մեկ օր առաջ տեղի էր ունեցել ծեծկռտուք ձկնորսների և պարեկների միջև, շուրջ 30 ձկնորս ձերբակալված է։ 

 

Շարունակելի

 

Կարդացեք նաև՝

ՏԵՂԵԿԱՆՔ № 1 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 2 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 3 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 4 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 5 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 6 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 7 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 8 –ը