ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը: