կարևոր
3631 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-07 11:50
Հասարակություն

Այցելություն Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

Այցելություն Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

Որբաթ, հունվարի 5-ին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։

Գրառում կատարելով դեսպանատանը բացված սգո մատյանում՝ ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից խորին ցավակցություն են հայտնել եղբայրական Իրանի ժողովրդին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին՝ նրանք ցավակցական խոսքեր են փոխանցել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։