|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Կամ դրսից է զակազը, կամ մտավոր խնդիրներ ունեցող մեկն ասել է, մենք էլ՝ գնում ենք այդ ուղղությամբ, ուր ենք գնում՝ ոչ ոք չգիտի։ Ով է որոշել՝ 40։ Մենք ասացինք՝ մենք օգտագործում ենք 20-25 հազար լիտր վայրկյանում։
Մենք հորեր էլ ցույց տվեցինք։ Թվերով ապացուցեցինք, որ ապօրինի եւ տիրազուրկ թափվող հորերը հինգից բարձր է» ,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի երթի են իրականացրել: Միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, շարժվել դեպի Կառավարութան շենք։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ շրջանառու համակարգով։
Մանրամասն՝ տեսանյութում։