|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Պահանջում ենք հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ։ Հասկանանք՝ երբ են հարցին լուծում տալու։ Իրենց թվում է ֆիրմա է՝ առել են ու վաղը կվաճառեն։ Ապօրինի հորերը փակելու փոխարեն, մեզ ստիպեցին 30 տոկոսով կրճատել մեր ջրաքանակը հորերի, խոստացան, որ այլեւս խնդիր չենք ունենա։ Այս մասին նշեց կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից «Մաքսֆիշ» ձկնաբուծարանի տնօրեն Արմեն Կարապետյանը։
«Վարչապետին դիմավորելու ժամանակ ունի, մեզ ընդունելու համար ոչ։ Իր դիմակը պարզեց։ Մեզ խաբել է մի քանի անգամ։ Սիմիդյանը սպասում է ամսի մեկից օրենքը ուժի մեջ մտնի ու խնդիրներ առաջացնեն»։
Երբ լրագրողները մատնանշեցին, որ Փաշինյանը շրջանցեց իրենց ու չցանկացավ հանդիպել, ցուցարարները ընդգծեցին, որ լավատես են, խնդրեցին հարցը չքաղաքականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։