Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ ցանկացած առաջարկ կառավարության կողմից կարող է քննարկման առարկա դառնալ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այդ հարցով լիազոր մարմինն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, բայց մենք էլ պատրաստակամություն ենք հայտնում ցանկացած նման ծրագրերի աջակցություն ցույց տալ: Բնականաբար, եթե լինի նման ցանկություն, միանշանակ քննարկման է ենթակա, որովհետև որևէ մեկի ցանկությունը չէ «Նաիրիտ»-ը փակելը, վերացնելը, շատ կարևոր է, որպեսզի լուծումը լինի հիմնավոր, տնտեսական տեսանկյունից` արդյունավետ: Ամենակարևորն է, որ մենք կարողանանք մեր տնտեսական հսկային ոտքի կանգնեցնել»,- ասաց նա` հավելելով, որ դա անհրաժեշտ է` մեր երկրի հետագա արդյունաբերական կողմնորոշումն առավել ամրապնդելու տեսակետից:
«Որքանով տեղյակ եմ, էներգետիկայի նախարարն այս ուղղությամբ անընդհատ աշխատում է, իսկ մենք՝ որպես ներդրողների հետ աշխատող կառույց, պատրաստակամություն ենք հայտնել «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած առաջարկ քննարկել և մեր ունեցած ներուժի չափով այդ գործընթացին աջակցել»,- եզրափակեց Մինասյանը: