Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ որպես դրական ազդանշան և երկու երկրների բարի կամքի դրսևորումները՝ մասնավորապես գերիների փոխանակման վերաբերյալ։
«Հուսով ենք, որ այս հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, գերիների և անհետ կորածների իրավիճակի հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից հավելել են՝ ինչպես բազմիցս ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը՝ չի կարող տևական խաղաղություն լինել՝ առանց միջազգային իրավունքը հարգելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։