|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի՝ Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներով երթևեկությունը մասամբ սահմանափակված է ձյան և մերկասառույցի պատճառով: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ նշված ճանապարհներին կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն արգելված է: Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը նույնպես փակ է ձյան տեղումների պատճառով: Ներկայում ավելի քան 850 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով անցնելուն ինչպես սահմանի վրացական, այնպես էլ ռուսական կողմից:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։