|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (ճանապարհը դեպի ՌԴ սահման) ձյան և մերկասառույցի պատճառով կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը դեռևս արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Միաժամանակ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի միայն պարեկային ոստիկանության հսկողության տակ գտնվող ձնահոսքերից պաշտպանված թունելներով։
Ձյան տեղումները խնդիրներ են ստեղծել Բաթումի-Ախալցխա կենցաղային նշանակության ճանապարհի 86-106 կմ-ին։ Այստեղ տեղաշարժը թույլատրվում է միայն բարձր անցանելիություն ունեցող մեքենաների համար։ Մնացած տրանսպորտի բոլոր տեսակների համար երթեւեկությունն արգելված է։