Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամեր շարունակ Ջավախքում վրաց-թուրքական միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո, երիտասարդները որոշել են բանալ ճանապարհը: Թուրքական պետհամարանիշերով բեռնատարները կայանել են Կարծախ գյուղից ոչ շատ հեռու. այս մասին գրում է Jnews.ge-ն:
Jnews-ի հաշվարկներով, մոտավոր 1000 մարդ էր հավաքել Կարծախում: Նրանք սկզբից ճանապարհը փակել էին և արգելում էին թուրքական բեռնատարների անցուդարձը: Ըստ ցուցարարների, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
Այնուհետև ցուցարարները պահանջում էին բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան անարգել հումանիտար օգնություն ուղարկել և որպես կամավոր մեկնել Արցախ:
Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը
Երիտասարդները վանկարկում էին Հայաստան և Արցախ:
Ժամը 00:30-ի տվյալներով, Կարծախ գյուղում իրավիճակը հանգիստ է, Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը բաց է: Մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ հեռացել են:
Իրավապահ մարմիները շարունակում են հսկողություն իրականացնել Կարծախ գյուղում: