կարևոր
9007 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-19 12:10
Հասարակություն

Դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող Տիգրանի ու Պետրոսի հետ. քաղաքագետ

Դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող Տիգրանի ու Պետրոսի հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Երեկ Հ1-ի եթերում այս երեքով նստած ծաղրում ու ծիծաղում էին Մեծ Հայքի թագավորության ու Տիգրան Մեծի տերության տարածքի ու սահմանների վրա...

Նորմալ է, քանի որ կեղծիքներով և մանիպուլյացիաներով լի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող երկուսի հետ՝ Տիգրանի, ով ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժինը և Պետրոսի, ով ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը... Սմբատի համար շատ հեշտ է «բանավիճել» պատմության հետ կապ չունեցողների հետ, որը շատ զզվելի ու զավեշտակի էր դիտվում...

Լավ կլիներ հաղորդավար Պեոտրոսը որպես բանավիճող հրավիրեր Սմբատի դասագիրքը քննադատողներից մեկ-երկու պատմաբանների ու մենք իրոք տեսնեինք իրական բանավեճ, այլ ոչ թե «Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է» Տիգրանի հրապարակ նետված ու ցածրակարգ մակարդակի ինչ-որ խոսակցություններ...

Տիգրանին

Ի դեպ, ռուսաց լեզվի մասնագետ Տիգրանին խորհուրդ կտամ թուրքերեն լեզի մասնագետ Պետրոսի հետ միասին ատոմային ֆիզիկային կամ էլ գինեկոլոգիային նվիրված բանավեճեր և քննարկումներ կազմակերպել ու դարակազմիկ մտքեր արտահայտել...

Ի դեպ, այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները...»:

 

Կարդացեք նաև՝