|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բացվել է հավատացյալների և ուխտագնացների համար. այս մասին գրում է ANSA-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ մարտի 10-ից այն այցելությունների համար փակ էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն մի քանի Զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ և ընդամենը մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ:
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014 թվականին՝ նրա 100-ամյա տարեդարձի առիթով:
Տաճար մուտքը կարգավորվելու է վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցների, ինչպես նաև Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ դիմակներ և ձեռնոցներ։