Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Նոյեմբերի 21-ին Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհեռանալով:
Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը, Արմեն Գալստյանը անազատության մեջ էր, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին «Եռաբլուրում» 2023 թ.-ի սեպետեմբերի 21-ին ապտակելու համար:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Գալստյանի խափանման միջոց կալանքի ժամկետը չերկարացնելու և Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։
Նշենք, որ Արմեն Գալստյանի խափանման միջոց կալանքը ոչ թե վերացվել, այլ՝ չի երկարացվել, հետևաբար, մինչև նոյեմբերի 21-ը Գալստյանը կմնա կալանավորված։