կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-13 10:29
Քաղաքական

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում քկննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում քկննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, Եվրամիության աջակցությունը Երևանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը։

Նա ասել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին»։

Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Իսրայելի և պաղեստինյան «Համաս» շարժման միջև հակամարտությունը։