կարևոր
2047 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 16:47
Քաղաքական

Ծանր բեռի տակ մտածներին թիրախավորելը Նիկոլին մաքրելու քայլ է ընդամենը. դիտարկում

Ծանր բեռի տակ մտածներին թիրախավորելը Նիկոլին մաքրելու քայլ է ընդամենը. դիտարկում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը գրում է

«Պատմությունը շրջել չի լինի, էս աղետի հեղինակն ու համար մեկ պատասխանատուն վաղուց հայտնի է, լափելու, քնելու հասցեները ևս։

Ճակատագրական օրերին անելանելի դրության մեջ պատասխանատվությունը վերցրած, ծանր, շատ ծանր բեռի տակ մտած, պետությունն ու ժողովրդին անգլուխ չթողած գործիչներին թիրախավորելը Նիկոլին մաքրելու, Արցախի պետական ինստիտուտները քանդելուն ուղղված քայլեր են ընդամենը։

Եվ բացի դա, Արցախի իշխանությունները, ցավոք, արդեն վտարանդի են, չունեն և չեն կարող բռնի տեղահանվածներին հատկացնել այն, ինչ կենսական անհրաժեշտություն է մայր հայրենիքում ապրելու և արարելու համար, այդքանով էլ անիմաստ է նրանց թիրախավորելը, բացահայտ կեղծ են հասցեագրվող պահանջների նպատակները, իսկ հասցեատերերը՝ սխալ ընտրված»։