կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 00:14
Քաղաքական

Հայաստանը՝ ծայրագավառ

Հայաստանը՝ ծայրագավառ

100 տարին մեկ անգամ Հայաստանն ապրում է իրավիճակներ, որոնք հայ ժողովրդին կանգնեցնում են գոյատևման եզրին։ Այժմ երկիրը կրկին մտել է տուրբուլենության գոտի։ Վարչապետ Փաշինյանը, ըստ ամենայնի, մտադիր է զիջել մե րերկիրը։ Պարզապես դեռ չի որոշել, թե ում՝ Թուրքիային ու Ադրբեջանին, թե միանգամից ՆԱՏՕ-ի բլոկին։

Էրդողանը վաղուց էր խաղում Մեծ Թուրանի ստեղծման գաղափարի հետ՝ Անկարայի գլխավորությամբ միավորել բոլոր թյուրքալեզու երկրներին ու ժողովուրդներին։ Առաջին քայլը պետք է լինի Թուրքիան և Ադրբեջանը կապող ցամաքային ճանապարհի ի հայտ գալը։ Իսկ հայերը, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների կարծիքով, դրա համար պետք է զիջե նիրենց տարածքը, զիջեն «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը»։ Իսկ Փաշինյա՞նը։ Նապատրաստ է օգնել թուրքերին։ Նա պարզապես մտածում է, թե ինչպե՞ս ամեն ինչ ավելի գեղեցիկ փաթեթավորել, Զանգեզուրն էլ Արցախի նման նվիրել թշնամուն։

Սրա համար Փաշինյանն ընտրեց դեպի Արևմուտք ճանապարհը։ Նրանք լավ են կարողանում սուտը ճշմարտության տեղ մատուցել, այնուհետև ստիպել իրենց դաշնակիցներին ուրախությամբ համաձայնել դրա հետ: Բոլորս դիտել ենք սկանդալը Կանադայի խորհրդարանում, որտեղ հրավիրված էր նացիստ Գունկոն, ով նացիստների հետ միասին ոչնչացրեց լեհերին ու ուկրաինացիներին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Եվ այսօր հավաքական Արևմուտքը, որը մաս էր կազմում հակահիտլերյան կոալիցիայի, ծափահարում է նրան։ Եվ նա ստիպում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, ում սեփական պապը կռվել է Գունկոյի դեմ, նույնն անել՝ «փրկելով ուկրաինացիների կյանքը»։ Այդ ինչպե՞ս։ Այսինքն, Արևմուտքը պատրա՞ստ է արդարացնել ցանկացած տականքի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այսօր նրանց պետք է նսեմացնել Ռուսաստանին, և բոլոր միջոցները արդարացված են։

Իսկ վաղը պետք է սպիտակեցնել Թուրքիային։ Իսկ ո՞վ է մեզ երաշխիքներ տալու, որ նույն Արեւմուտքը՝ Ամերիկայի գլխավորությամբ, չի արդարացնի թուրք նացիստների կողմից հայերի ցեղասպանությունը, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Վստահ եղեք, Վաշինգտոնի ճնշման ներքո Փաշինյանը ուրախությամբ կծափահարի թուրք դահիճների ժառանգներին, ովքեր հայերին սպանելիս «իրականում կռվել են ռուսների դեմ»։ Եվ, իհարկե, Թուրքիային պետք է շնորհակալություն հայտնել՝ հայկական հողերը հանձնելով։

Զելենսկին, հետևելով հավաքական Արևմուտքի թելադրանքներին, խայտառակեց իր ժողովրդին՝ ծափահարելով նացիստ Գունկոյին։ Եվ ի՞նչ։ Արդյո՞ք ավելի հեշտ է դարձել Ուկրաինայի համար։ Արևմուտքը ինչ-որ բան փոխե՞ց նրա ճակատագրում. Ոչ, Նա նաև շարունակում է Կիևին մարդասպան պատերազմի ռազմավարություն պարտադրել՝ մինչև վերջին ուկրաինացին։ Դա պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը թքած ունի Ուկրաինայի շահերի վրա։ Նա ունի իր առաջադրանքները։

Արևմուտքը չի մտահոգվելու նաև Հայաստանի շահերով։ Նրանք մեզ կսկսեն նույն կերպ ասել, որ սպիտակը սև է, և մեր բարօրության համար ավելի լավ է անել այնպես, ինչպես ասում են՝ հրաժարվել հողից և դադարեցնել գոյությունը որպես պետություն։ Վստահ եմ, որ հայերն արժանի չեն նման ճակատագրի։

Փաշինյանը վերջերս հայտարարեց. «Հայերը պետք է ընտրեն կա՛մ ինքնիշխանության, կա՛մ «ծայրագավառի» ուղին։ Ասենք, որ գոռոզթյունն ու սնոբիզմը վատ օգնական են արտաքին քաղաքականության մեջ։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ՆԱՏՕ-ն մեզ անկախություն չեն տա։ Նրանք դրա համար չէ, որ մոտենում են մեզ։

Ս․Ս․