կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 19:46
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության առնվազն 10 անդամով հավաքվեք և Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցրեք․ Մինասյան

Կառավարության առնվազն 10 անդամով հավաքվեք և Նիկոլ Փաշինյանի լիազորությունների անհնարինության վերաբերյալ որոշում կայացրեք, հիմքերը բազմաթիվ են՝ ըստ Yerkir.am-ի վարչապետին հեռացնելու այս տարբերակը առաջարկեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած անհնազանդության համապետական ակցիաների ժամանակ Հանրապետության հրապարակում։

Վարչապետին հեռացնելու ճանապարհներից մեկը ԱԺ-ի միջոցով է, մյուսը, ըստ Արծվիկ Մինասյանի, կառավարության առնվազն 10 անդամի միավորմամբ անվստահություն հայտնելը։

Արծվիկ Մինասյանը, ով նույնպես նախարար է եղել, ասաց, որ պաշտոնը գրոշ չարժե, երբ տեսնում ես որդեկորույս մոր արցունքները։ Նա հորդորեց հրաժարվել պաշտոններից և միանալ ժողովրդի շարժմանը։

«Մեր ժողովուրդը այլևս ուժ չունի հանձնվելու, համբերություն չունի հանձնվելու և դիտելու, թե ինչպես է թուրքը հայ մորթում, թե ինչպես է թուրքը հայ գերեվարում, թե ինչպես է հայ մայրը գլխիկոր իր զոհված, նահատակված զինվորի վրա մղկտում ու հուզվում։ Մենք ժամանակ չունենք սպասելու, որովհետև մեզ սպասվում է ավելի մեծ փորձություն՝ հայոց պետականության կորստի փորձությունը։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր ունեն իրավունք, որոշակի լիազորություններ՝ զգալու, հասկանալու այս վտանգը, պետք է գան և միավորվեն ազգի այս ընտրյալներին, որ այսօր՝ ձմեռվա այս ցուրտ օրը կանգնել են այստեղ և պահանջում են ընդամնեը մեկ բան՝ արժանապատվություն»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Այդ արժանապատվությունը, նրա խոսքով, այսօր պահանջում է ընդամենը երկու կարևոր գործողություն՝ Նիկոլ Փաշինյանին հեռացում վարչապետի պաշտոնից, և արժանապատվությունը վերականգնող՝ ժամանակավոր կառավարության ձևավորում։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ սուտ և կեղծ թեզ է, որ ժողովրդի՝ իշխանության բերած Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը ուզում է հեռացնել պաշտոնից․ «5 հազարից ավելի զոհ տված, 10 հազարից ավելի հաշմանդամ դարձրած, 100 հազարավոր տնավեր ընտանիքներ այսօր սպասում են վրեժի՝ հանդեպ թուրքի, հանդեպ ադրբեջանցու»։

Մինասյանն ասաց՝ սուտ է, որ ասում են, իբր, ժամանակավոր կառավարությունը եկավ՝ պատերազմ է լինելու․ «Ո՛չ, մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը՝ արժանապատիվ բանակցությունների միջոցով, մեր դաշնակիցների հետ կայուն ու երկարաժամկետ հարաբերություներ հաստատելու միջոցով»։

Նա նշեց, որ կասեցնելու են սոցիալ-տնտեսական այս անկումը, որ յուրաքանչյուր մարդ չդառնա աղքատ, ընչազուրկ, տնավեր։

Ասաց, որ կասեցնելու են կորոնավիրուս կոչված այս բլեֆի հերթական ընթացքը։

«Եվ այս ամենի անվան տակ կասեցնելու ենք կոռուպցիան, որ այսօր իշխում է այս իշխանության մոտ շատ ավելի այլանդակ, շատ ավելի ցինիկ ձևով, քան երբևէ եղել է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․