|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է մաս կազմի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:
«Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել այս նախաձեռնության իրականացման գործում, և այն շարունակում է առաջ գնալ։ Բայց մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ։ Նպատակը Մարմարային [Բոսֆորի տակով թունել] հասնելն է։ Առանց Թուրքիայի չի կարող լինել այս տրանսպորտային միջանցքը։ Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է: Արևելքից արևմուտք ամենահարմար ճանապարհը պետք է անցնի Թուրքիայով»,- ասել է Էրդողանը լրագրողներին Հնդկաստանից վերադարձի ժամանակ, որտեղ անցկացվել է G20-ի գագաթնաժողովը, հաղորդում է TRT հեռուստաալիքը։