կարևոր
1195 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-01 15:23
Հասարակություն

Քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ի նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը ցածր քայլ է․ Արթուր Ղամբարյան

Քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ի նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը ցածր քայլ է․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ-ից հեռացման մասին լուրերին՝ գրելով․

«1997 թվականին ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ֆակուլտետի դեկան էր նշանակվել Գագիկ Ղազինյանը։ Բոլորին հայտնի էր, որ նրան հաջողվեց ֆակուլտետում սովորող հայտնի մարդկանց կամ պաշտոնատար անձանց «վայրագ զավակներին» գոնե վարքագծային առումով հնազանդեցնել։ Այդ պատմաշրջանի համար դա լուրջ ձեռքբերում էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ղազինյանին ԵՊՀ-ից հեռացման մասին լուրերին։

Ղազինյանի բանաձևերն էին՝ ուսանողը պարտավոր է հարգել դասախոսին, իսկ իրավաբանը՝ չանցնել մասնագիտական արժանապատվության նվազագույն սահմանը։

Անկախ Ղազինյանի հետ իմ ունեցած կնճռոտ հարաբերություններից և ֆակուլտետում եղած խնդիրներից, զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը չափազանց էժան ու ցածր քայլ է»։