07 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված: Բոլոր քաղաքական ուժերը շունչները պահած՝ սպասում են նախագահի թեկնածուի ընտրություններին: Սակայն դեռ վստահ չեն, որ ընտրությունը անցնցում կանցնի, քանի որ հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից օգտվել:
Տեղի մեր աղբյուրները վստահ են, որ Բաբայանը, եթե ոչ իր դեմքով, ապա իր թիմակիցների միջոցով սադրանքներ կկազմակերպի: Չի բացառվում այդ օրը անակնկալ ակցիաներ Բաբայանի եւ արցախյան, այսպես ասած, սորոսական թեւի կողմից: Տեղի մեր աղբյուրը մտահոգություն հայտնեց, որ Ալիեւը եւս կարող է այդ օրը լուրջ բախման գնա, դրա վառ ապացույցը արցախա-ադրբեջանական շփման գիծը վերջին օրերին զինտեխնիկայով շրջափակելն է:
Մասնավորապես՝ մտավախություն ունեն, որ Ադրբեջանը կարող է հանգիստ ընդունել, որ Արցախի հարմարվող նախագահը հրաժարական է տվել:
Հատկանշական է, որ մինչեւ ընտրությունների օրը որեւէ քաղաքական ուժից եւ որեւէ անձ չի ցանկանում հրապարակային հանդես գալ, անգամ հումանիտար հարցերով. «Համբերեք, սեպտեմբերի 8-ը հորով-մորով անենք, հետո կխոսենք, հիմա խոսելն էլ է պայթյունանվտանգ»,-իրենց լռելը այսկերպ են արդարացնում արցախյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում