Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ում բոլորը, շունչները պահած, սպասում են առաջիկա օրերին տեղի ունենալիք Գործադիր մարմնի նիստին: Մարզպետների հրատապ թեմային գումարվել է նաև ԱԺ մեծամասնության պահվածքի «թեման» ՎՊ զեկույցի ժամանակ, երբ խորհրդարանի ամենաբարձր ամբիոնից հնչել են «լափել», «թալանել» եզրույթները: Այդ պահվածքը, «Հրապարակի» տեղեկություններով, բավականին զայրացրել է Սերժ Սարգսյանին, ինչն էլ պատճառ էր դարձել, որ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանը նախագահականում տեղի ունեցած բավականին ընդլայնված կազմով խորհրդակցությանը չմասնակցի: Այսպիսով, ջուրն են լցվել ապագային առնչվող Հովիկ Աբրահամյանի բոլոր կարգի ծրագրերը, այդ թվում` կապված Արարատի մարզի և իր որդու հետ:
Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր իր որդուն Արտաշատի քաղաքապետ, ապա նաև մարզպետ դարձնել: Ընդ որում, բավականին բարդ կոնֆիգուրացիայով, որովհետև Արտաշատի քաղաքապետին ոչ մի կերպ չէր հաջողվում համոզել հրաժարական տալու. վերջինս ցանկանում էր դառնալ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ինչը չստացվեց, ուստի Արգամիչն ուզում էր Լոնդիկին տանել Լիսկայի տեղը, Արտաշատի քաղաքապետին դարձնել ժամանակավոր մարզպետ, իր որդի Արգամին՝ քաղաքապետ, հետո մարզպետին բերել կրկին քաղաքապետ, իր որդուն տանել մարզպետ: