Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ոչ միայն խանութները, այլև սպառողները շունչները պահած սպասում են «Սև ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 26-ին: Նշենք, որ «Սև ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, և որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սև ուրբաթ» տոնելը Հայաստանում ևս նորաձև է դարձել, սակայն հայաստանյան «Սև ուրբաթը» խիստ տարբերվում է ամերիկյանից:
Օրինակ՝ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում և սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաև, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հագուստի, կոշիկի, կոսմետիկայի խանութները, նաև մարզասրահները արդեն սկսել են սպառողներին տեղեկացնել սպասվելիք զեղչերի մասին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաև, որ երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն հասցրել է բողոք ստանալ քաղաքացուց՝ մարզասրահի՝ քաղաքացուն մոլորեցնելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին ՄՊՀ-ից փոխանցեցին, որ իրենք արդեն նախազգուշացրել են առևտրի կետերին զերծ մնալ սպառողին մոլորեցնելու փորձերից:
Բավարար կլինի, թե ոչ այս նախազգուշացումը, կամ կզգոնանան արդյոք խանութները ՄՊՀ-ի կոչից, ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում: Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր կլինի տեսնել մի ապրանք, որի գինը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի կլինի, քան «Սև ուրբաթ»-ի շրջանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում