Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀԿ-ում բոլորը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով։ Ընդ որում՝ եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել և ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա։ ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը. Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը։ Մ. Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ։ Մալաթիա-Սեբաստիա-ՇԵնգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը՝ 2 դեմքով՝ Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի։ Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը։ Զեյթուն-Քանաքեռ-Ավանում՝ Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։