Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը։ Այս գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են․ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտասահմանում վրացական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ։
Կառավարության ղեկավարը խոսել է տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակով այցերի մասին՝ նշելով, որ «խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը միտված է երկխոսության զարգացմանն ու հարևանների միջև վստահության վերականգնմանը, ինչպես նաև Վրաստանի՝ որպես միջնորդի դերի հաստատմանն ու կարևորմանը։
«Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների հետ՝ նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի հետ։ Ինչպես գիտեք, այս տարի ես արդեն երկու պաշտոնական հանդիպում եմ ունեցել՝ երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, երկու անգամ՝ Հայաստանում, վարչապետ Փաշինյանը երկու անգամ եղել է նաև Վրաստանում, երկու երկրների ղեկավարների հետ նաև մեկից ավելի շփում եմ ունեցել, այդ թվում՝ հեռախոսային։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում․ նախագահ Էրդողանը մեզ ընդունեց ամենաբարձր մակարդակով, և մենք շատ արդյունավետ քայլեր կատարեցինք այս ուղղությամբ։ Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք Հարավային Կովկասում երկխոսության ոչ պաշտոնական տարածաշրջանային հարթակ (Վրաստան, Հայաստան և Ադրբեջան): Սա կարևոր նախադեպ էր, քանի որ իմ միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես կարծում եմ, որ մենք առաջ քաշեցինք շատ կարևոր համաձայնագիր և ստեղծեցինք շատ հետաքրքիր, կարևոր նախադեպ տարածաշրջանում՝ դրանով իսկ ցույց տալով ոչ միայն տարածաշրջանին, այլև մեր հարևաններին, միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին և ԵՄ-ին»,- ասել է Ղարիբաշվիլին։