|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամենից մեծ շռայլությունը երևույթներն իրենց անուններով չկոչելն է: Լավամարդ լինելու մոլուցքը, ու միմյան ոտք չտրորելու շահադիտական վախը, որ անընդունելի է համարում որևէ սթափ քննադատությունը, որը կարելի է որպես անվճար խորհրդատվություն էլ դիտել, հանգեցնում է սոցիումի ոչնչացման, քանի որ դու իրականում չես հասկանում, կամ չես ցանկանում հասկանալ, թե դու ով ես, ինչի ես ունակ և ինչ վիճակ/կարգավիճակում ես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Չիմանալով, թե դու ով ես՝ դու ունակ չես խնդիրները ֆիքսել ու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրս ու գործիքներ ֆիքսել: Չմանալով դու ով ես՝ սկսում ես գերագնահատել ու թերագնահատել քեզ, հնչեցնել գնահատականներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:
Հատկապես փոքր ու սակավ ռեսուրսապահովվածությամբ պետությունների պարագայում դա աղետաբեր է: Դու սկսում ես ապրել բացարձակ կեղծ իրականության մեջ ու վերջանարդյունքում ձախողում ամեն բան:
Էս ա»,- գրել է Ղևոնդյանը։