Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչի սկիզբն ընկալումն է՝ օրինակ, ինչպե՞ս ենք ընկալում մեր երկիրը, մեր պետությունը, իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հիշում եմ՝ տարիներ առաջ ինչ-որ սորոսական խմբեր թմբկահարում էին այն լոզունգը, թե ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ: Թվում է՝ շատ ճիշտ լոզունգ է։ Թվում է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ տեր դառնանք մեր երկրին։
Բայց ինձ այդ ընկալումը դուր չի գալիս։
Եթե մի ինչ-որ հին ազնվական ընտանիք իրենց պապի պապի պապից, օրինակ, ժառանգել է ինչ-որ նվիրական մասունք, ապա այն ոչ թե դասական առումով տերն է այդ մասունքի, այլ պահապանը՝ հաջորդ սերնդին փոխանցելու ու դրանով ընտանեկան ինքնությունը ողջ պահելու համար։
Ի վերջո՝ Հայ ազգը հազարամյակների պատմություն ունի, և սրանից, պայմանական, 100 տարի հետո այսօր կյանք ունեցող ոչ ոք ողջ չի լինելու։ Եվ սրանից պայմանական 100 տարի առաջ էլ այսօր կենդանի ոչ ոք դեռ ծնված չէր։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք մեզ տեր համարել մի բանի՝ երկրի, հայրենիքի, որ ժառանգել ենք դարերի խորքից ու ժառանգել ենք ոչ թե սպառելու, այլ ժառանգություն թողնելու պայմանով։
Եթե տեր ես, ուրեմն իրավունք ունես՝ ինչ ուզես՝ անես։ Ու հենց սա՛ է նիկոլիզմի չերևացող «հաղթաթուղթը»։ Ասում են՝ «ժողովու՛րդ, դու ես ՏԵՐԸ, դու էլ տիրոջ իրավունքով հանձնել ես ինձ՝ խեղճ նիկոլիս, դե ես էլ ինչ հարմար գտնեմ, ինչքան խելքս կտրի՝ կանեմ, որտև տիրոջից՝ քեզնից եմ ստացել»։
Ո՛չ: Ժողովուրդը տերը չի՛ Հայրենիքի ու պետության։ Այսօր ապրողներս իրավունք չունենք որոշելու Գանձասարի ու Ամարասի, Հաղպատի ու Տաթևի ճակատագիրը. սոսկ իրավունք ունենք ու սրբազան պարտավորություն ունենք դրանք պաշտպանելու։ Պաշտպանելու, որ փոխանցենք։ Պլյուս՝ անհատապես հաշիվ տալու «ահեղ ատյանում», թե ի՛նչ ենք արել, որ պաշտպանենք ու փոխանցենք։ Սա՛ է այն ընկալումը, որ ես փորձում եմ «քարոզել»։ Խոսքով ու գործով»։