Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը։
Հիմնանորոգումը շարունակվում է նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհի տարբեր հատվածներում: «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է‚ որ այս պահին տեղադրվում է հողային պաստառը‚ որից հետո կսկսեն ավազակոպճային և կոպճային շերտերի տեղադրումը՝ նախապատրաստելով ճանապարհահատվածներն ասֆալտապատման։
Եղանակային պայմանները բարենպաստ են շինաշխատանքների համար, և ինչպես նկատում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, տեխհսկողից թույլտվություն ունեն լիցքեր իրականացնելու։
Քննարկվում է նաև Հաղպատի խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա մեծ ծավալի ժայռային հանույթի հարցը։ Լուծում տալու համար դիտարկվում է մի քանի տարբերակ։
Մ-6 միջպետական մայրուղու՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում իրականացվում է նոր ջրատար խողովակի կառուցում։