02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Որոշում է կայացվել վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին»,-գրել է Արցախի Հանրապետության նախագահը:
«Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»,-գրել է Հարությունյանը: