կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 11:35
Հասարակություն

Հաղպատի մոտ Դեբեդն ընկած մեքենայում են եղել հայրը, որդին, թոռը

Հաղպատի մոտ Դեբեդն ընկած մեքենայում են եղել հայրը, որդին, թոռը

Հունիսի 5-ին, ժամը 07.05-ի դրությամբ Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները:

***

Հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում,«ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 1994 թ. ծնված Վ. Ս.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 1975 թ. ծնված Ա. Ս.-ը և պապը` 1950 թ. ծնված Վ. Ս.-ը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:

Հրշեջ-փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. հունիսի 5-ի առավոտյան: