| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն. այս մասին գրում է Interfax լրատվական գործակալությունը, նշելով՝ քաղաքական գործիչը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
«Ես չեմ բացառում, որ նորից կառաջադրվեմ, եթե նման բան լինի Սահմանադրությունում։ Կտեսնենք», – ասել է Պուտինը «Россия 1» հեռուստաընկերության «Россия. Кремль. Путин» վավերագրական ֆիլմում։
Անդրադառնալով իրեն կրկին առաջադրվելու հնարավորություն տվող սահմանադրական բարեփոխումների թեմայի՝ Պուտինն ասել է, որ «եթե դա տեղի չունենա, ապա 2 տարի հետո, իսկ ես դա գիտեմ անձնական փորձից, նորմալ, ռիթմային աշխատանքի փոխարեն՝ իշխանության բազմաթիվ մակարդակներում «իրար կանցնեն»՝ փնտրելով հնարավոր իրավահաջորդների։ Հարկավոր է աշխատել, ոչ թե իրավահաջորդների փնտրել», – ասել է Պուտինն ու միևնույն ժամանակ ճիշտ է համարել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։
Հիշեցնենք՝ ՌԴ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակված է հուլիսի 1-ին, սակայն այն փաստացի տեղի կունենա 7 օր՝ հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Առաջին 6 օրերի ընթացքում Մոսկվայում և Նիժեգորոդսկի մարզում կանցկացվի էլեկտրոնային քվեարկություն։